Կովկասյան տարածաշրջանն աշխարհաքաղաքական և ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար․ Արաղչի

Կովկասյան տարածաշրջանն աշխարհաքաղաքական և ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար․ Արաղչի

Կովկասյան տարածաշրջանն Իրանի Իսլամական Հանրապետության համար ունի աշխարհաքաղաքական և ռազմավարական նշանակություն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է  Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Աբաս Արաղչին՝ անդրադառնալով նախորդ օրերի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ ունեցած հեռախոսազրույցներին։

«Հեռախոսազրույցների ժամանակ ինձ շնորհավորել են նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները։ Կովկասյան տարածաշրջանն Իրանի Իսլամական Հանրապետության համար ունի աշխարհաքաղաքական և ռազմավարական նշանակություն», - ընդգծել է Իրանի ԱԳ նախարարը՝ շեշտելով, որ պատմական, մշակութային և աշխարհագրական մերձությունը կրկնապատկել է տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների ընդլայնման կարևորությունը։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում