Հայաստանը մեծ ետքայլ արձանագրեց․ ՕՐՕ դաշինք
Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին գնահատական է տվել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքը։
«Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններով Հայաստանը ևս մեկ մեծ ետքայլ արձանագրեց: Սա ոչ թե ընտրություն էր, այլ ձայների առևտուր և իշխանությունների կողմից կազմակերպված համակարգային կեղծարարություն»,- ասված է դաշինքի տարածած հայտարարությունում։
ՕՐՕ դաշինքը ապրիլի 2-ի ընտրություններում ստացել է 3 տոկոսից պակաս ձայն և խորհրդարան չի անցել։ Ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել չորս քաղաքական ուժեր՝ ՀՀԿ-ն, Ծառուկյան դաշինքը, ԵԼՔ դաշինքը և ՀՅԴ-ն։
«Ո՛չ ոստիկանության հայտարարած ընտրողների թիվը՝ 2 միլիոն 588 հազար, ո՛չ ԿԸՀ-ի հայտարարած՝ ընտրություններին մասնակցածների թիվը՝ 1 մլն 575 հազար, և ոչ էլ ՀՀԿ-ի ստացած 700 հազար քվեները որևէ աղերս չունեն իրականության հետ:
Ընտրությունների արդյունքները չեն արտացոլում մեր հասարակության իրական տրամադրությունները, չեն արտահայտում ժողովրդի շահերը: Ներքին ու արտաքին քաղաքականության բոլոր ոլորտները ձախողած և տապալած ուժը չի վայելում Հայաստանի ժողովրդի անգամ նվազագույն վստահությունը:
Հիշեցնենք, որ խոսքը 2017թ ընտրությունների մասին է ու ՀՀԿ իշխանության, ասողն էլ՝ Սեյրան Օհանյանը։
Կարծիքներ