Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերին

Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վերահաստատել է Հարավային Կովկասում երկարատև և կայուն խաղաղության հասնելու  Հայաստանի հավատարմությունը։    

Այս մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սեյարտոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

«Մենք կառուցողականորեն ներգրավված ենք բանակցություններում, որոնց նպատակն է վերջնականապես կարգավորել հարաբերությունները հարևանների և մասնավորապես Ադրբեջանի հետ և վերջ տալ երկարամյա հակամարտությանը։ Կան մի շարք սկզբունքներ՝ փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչման և սահմանազատման վերաբերյալ՝ դեռևս 1991 թվականին ստորագրված փաստաթղթի և դրանում ամրագրված, սկզբունքների հիման վրա»,- ասել է Միրզոյանը՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում այս գործընթացում հնարավոր կլինի հստակ արդյունքներ արձանագրել։

Նա նաև ընդգծել է, որ խաղաղության գործոնը չափազանց կարևոր է տնտեսական բարգավաճման և փոխգործակցության համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում