Զովունիում ավտոմեքենան բախվել է սյանը և բռնկվել
Օգոստոսի 13-ին, ժամը 17:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղի գործարաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է սյանը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, կա տուժած։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Պարզվել է, որ բախվել են BMW (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 2006 թ․) և Kia (վարորդ՝ Ռ․ Ս․, ծնված 1963 թ․) մակնիշների ավտոմեքենաները. վերջինս բախվել է էլեկտրական սյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ ՃՏՊ-ի հետևանքով Գ․ Խ․-ին (ծնված 1964 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։41-ին, մարվել՝ 17։44-ին։ Մասամբ այրվել է Kia մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։ Փրկարարները հոսանքազրկել Kia մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
Կարծիքներ