Երևանի և Բաքվի միջև ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման ու կայուն խաղաղության հասնելու բանալին է. Պետդեպարտամենտ
Երևանի և Բաքվի միջևւ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման ու կայուն խաղաղության հասնելու բանալին է:
Այս մասին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Փատելը։
Նա հիշեցրել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կողմնակից է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։
«Մենք երկու ղեկավարներին կոչ ենք արել հանդիպել ցանկացած ձևաչափով, որն առավել օգտակար կլինի նրանց համար։ Մեր տեսակետն այն է, որ ուղիղ երկխոսությունն է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին։ Չկա ԱՄՆ-ից ավելի կողմնակից Հարավային Կովկասի երեք երկրների ինքնիշխանությանն ու անկախությանը, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի անկախության վերականգնմանը՝ հավատարիմ մնալով այդ երկրների սեփական արտաքին քաղաքական շահերին և ինքնիշխանությանը»,- նշել է նա։
Կարծիքներ