Իտալիայի ափերին հսկայական կետի մարմին են հայտնաբերել
Իտալիայի հարավային ափերին հսկայական կետի մարմին են հայտնաբերել, որը Միջերկրական ծովում երբևէ հայտնաբերված խոշորագույններից մեկն է:
BBC News-ի փոխանցմամբ՝ առափնյա ծառայության ջրասուզակները հսկա կաթնասունի մարմինը տեղափոխել են Նեապոլի մոտակայքում գտնվող Սորենտոյի նավահանգիստ: Կետի մարմինը տեղափոխել են երկու պարեկային մոտորանավերի օգնությամբ քարշակման միջոցով:
Առափնյա ծառայության աշխատակիցները կետին հայտնաբերել են կիրակի: Ծովային կենդանու մարմինը ափին էր մոտեցել, որից հետո պաշտոնյաները որոշում էին կայացրել այն ցամաք տեղափոխել: Տեղափոխման աշխատանքներն ավարտին են հասցվել նախօրեին:
Ներկա պահին մասնագետները փորձում են պարզել կենդանու վախճանի պատճառը: Հավանականություն կա, որ հսկայական կենդանու կմախքը հետագայում թանգարանային ցուցանմուշ կդառնա:
Կարծիքներ