Հյուսիսային Կորեան հերթական հրթիռն է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Հյուսիսային Կորեան հերթական հրթիռն է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Շաբաթ օրը՝ մայիսի 7-ին, Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Հարավային Կորեայի ՊՆ-ի փոխանցմամբ՝ հրթիռը թռել է մոտ 470 կմ՝ 780 կմ առավելագույն բարձրությամբ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հյուսիսային Կորեան նախորդ արձակումն իրականացրել էր մայիսի 4-ին։ Հրթիռի թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել է մոտ 800 կմ, իսկ երկարությունը՝ 500 կմ-ի։ Ենթադրաբար հրթիռն ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։

Գործարկման հետ կապված ճապոնական կողմը բողոք է հայտնել Փհենյանին։

Այս տարի ԿԺԴՀ-ի կողմից զենքի այս փորձարկումը դարձավ 16-րդը։ Ապրիլին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը խոստացավ ոչնչացնել երկրի վրա հարձակվող ցանկացած ուժ, ինչպես նաև խոստացավ ամենաարագ տեմպերով ամրապնդել պետության միջուկային ներուժը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում