Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
Փարիզի Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վարկանիշային վերջին մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունահռոմեական ոճի ընտրանու կազմից հանդես կգան Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ): Ազատ ոճի ընտրանու կազմից վարկանիշի համար կպայքարեն Հայկ Պապիկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանն (97 կգ) ու Լյովա Գևորգյանը (125 կգ):
Վարկանիշային երկրորդ մրցաշարը կկայանա մայիսի 9-13-ը Ստամբուլում:
Մինչ այս Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտից նվաճել է 5 ուղեգիր` Արթուր Ալեքսանյան, Մալխաս Ամոյան, Սլավիկ Գալստյան, Արսեն Հարությունյան, Վազգեն Թևանյան:
Կարծիքներ