Կալանավորները կարո՞ղ են մեկնել սահման. նախարարը պարզաբանում է

Կալանավորները կարո՞ղ են մեկնել սահման.  նախարարը պարզաբանում  է

Կալանավորների  խափանման միջոցը փոխելու դեպքում նրանք կարող են մասնակցել հայրենիքի պաշտպանությանը:

Այս մասին այսօր,  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝  անդրադառնալով կալանավորների՝ առաջնագիծ գնալուն: 

«Դա դատախազության տիրույթում է, բայց մենք կողմ ենք ցանկացած անձի ազնիվ մղմանը, եթե դա արդյունավետ կլնինի հայրենիքի պաշտպանության համար»,-նշեց նախարարը:

Խոսելով նախարարության կողմից ջոկատ ձևավորելու անհրաժեշտության մասին, Բադասյանը նշեց, որ իր տեղակալ Վահե Դանիելյանը միայնակ է մեկնել սահման,  բայց եթե անհրաժեշտ լինի՝ ինքն էլ է  պատրաստ: 

Նախարարը խոսեց նաև պատերազմում ահաբեկիչների մասնակցության հարցով միջազգային ատյաններին դիմելու կարևորության մասին, նշելով.

«Բազմաթիվ ապացույցներ կան, որ թշնամին օգտագործում է վարձկան ահաբեկիչների: Երեք պետությունների ղեկավարներ ընդունել են սիրիացի վարձկանների առկայությունը հակամարտության գոտում և սա կարող է տարբեր հետևանքներ առաջացնել: Բազմաթիվ կոնվենցիաներով որոշակի ընթացակարգ է նախատեսվում և կառավարությունում բոլոր իրավական բոլոր պրոցեսները մանրամասն քննարկվում են»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում