Իսրայելի վարչապետը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Ուկրաինայում իրավիճակը
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ քննարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի ծրագրված հանդիպումները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում են Բենեթի գրասենյակից։
Իր խոսքում, Բենեթը նաև հիասթափություն է հայտնել ՄԱԿ-ի կողմից Իսրայելի վրա հրթիռային հարձակումը չդատապարտելու կապակցությամբ։
Կարծիքներ