Վրաստանում կորոնավիրուսի «դելտա պլյուս» շտամով վարակման երկու դեպք է հայտնաբերվել
Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր՝ «դելտա պլյուս» հիմնամանրէով վարակման երկու դեպք: Այս մասին հայտնել է «Новости-Грузия» պորտալը,- գրում է «Արմենպրես»-ը։
Պորտալը նշում է, որ «դելտա պլյուսը» առաջին անգամ Հնդկաստանում 2020 թ. հոկտեմբերին հայտնաբերված «դելտա» հիմնամանրէի նոր տեսակն է: «Դելտա պլյուսի» հայտնաբերման մասին առաջին անգամ հայտարարել են Մեծ Բրիտանիայում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ այս հիմնամանրէն կրկնակի անգամ ավելի հեշտ է տարածվում, քան «դասական»՝ չինական հիմնամանրէն, որից սկսվել է համավարակը:
Վրաստանում ներկայումս վարակվածների մինչեւ 50 տոկոսը վարակված են «հնդկական հիմնամանրէով»: Դրա տարածումը սկսվել է մայիսին։
Վարակվածների մյուս կեսը վարակված է կորոնավիրուսի «բրիտանական հիմնամանրէով", որը Վրաստանում հայտնվել է փետրվարի վերջին:
Համաճարակաբանները կանխատեսում են, որ մոտ ժամանակներս «հնդկական հիմնամանրէն» ամբողջությամբ կփոխարինի «բրիտանականին»:
Կարծիքներ