Կանգ առեք, թշնամու ջրաղացին ջուր մի լցրեք, եթե անգամ Ձեր ջրաղացը ընդհանուր է
«5-րդ ալիք» հեռուստաընկերությունը «Ադրբեջանցի Փոլադը բացել է կապանի դուռը» վերտառությամբ ռեպորտաժ է տարածել, որում ներկայացվում է, թե իբր ազգությամբ ադրբեջանցի Փոլադը առանց որևէ արգելք մուտք է գործել Կապան քաղաք և այնտեղի նախկին ադրբեջանցի բնակիչների խնդրանքով վերջիններիս ցուցադրել է իրենց նախկին տները։
Նախ ասեմ, որ տեսանյութի իրական հեղինակը ոչ թե ադրբեջանցի Փոլադն է եղել , այլ ազգությամբ հայ, Կապանի բնակիչ Արթուրը։
Այս և նմանատիպ ապատեղեկատվության տարածման գործին են արդեն երկար ժամանակ լծված ադրբեջանական մեդիան և ցավոք սրտի որոշ հայկական ծագում ունեցող լրատվականներ։ Այն նպատակ ունի խուճապ առաջացնել հայ հասարակության և հատկապես սյունեցիների շրջանում, ինչը կարող է բերել բազմաթիվ բացասական հետևանքների, թվարկեմ մի քանիսը․
1․ Աղաղակող խուճապի տարածմամբ հայաթափել Սյունիքը..
2․ Կրճատել ներգնա տուրիստական հոսքերը Սյունիք..
3․ Բիզնեսի համար ստեղծել ոչ գրավիչ և ռիսկային միջավայրի տպավորության..
4․ Սյունիքում վարկ ցանկացողների համար անհարկի լրացուցիչ խնդիրներ ստեղծել..
Եվ այս հայկական ծագում ունեցող լրատվականները առավոտից երեկո դավաճաններ են փնտրում, այնինչ փնտրելու շատ բան չունեն, դա պետք է անեն իրենց աշխատասենյակներում։
Կանգ առեք, թշնամու ջրաղացին ջուր մի լցրեք, եթե անգամ Ձեր ջրաղացը ընդհանուր է։
Կարծիքներ