Brent տեսակի նավթի գինը կայունացել է մեկ բարելի դիմաց 85,4 դոլարի մակարդակում
Brent-ի օգոստոսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում կազմել է 85,37 դոլար՝ մեկ բարելի դիմաց, ինչը 4 ցենտով բարձր է նախորդ առուվաճառքի փակման ցուցանիշից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»-ը` նշելով, որ WTI նավթի հուլիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ չեն փոխվում։ Նախօրեին ֆյուչերսները թանկացել են 1,24 դոլարով (1,5%)՝ հասնելով 81,57 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Կարծիքներ