Նոր ծանուցումներ, գաղտնիություն, ինքնապատասխանիչներ. Bloomberg-ը հայտնել է iOS 15-ի նոր փոփոխությունների մասին

Նոր ծանուցումներ, գաղտնիություն, ինքնապատասխանիչներ. Bloomberg-ը հայտնել է iOS 15-ի նոր փոփոխությունների մասին

iPhone և iPad օպերացիոն համակարգերի նոր տարբերակները հագեցած կլինեն վերափոխված ծանուցումներով, որոնք կներառեն ինքնապատասխանիչ գործառույթներ և էկրան, որը ցույց է տալիս, թե ինչ տվյալներ են հավաքում հավելվածներն օգտատիրոջ մասին։ 

Այս մասին գրում է Bloomberg-ը, նշելով՝ IOS-ի և iPadOS-ի նորացված տարբերակները Apple-ը կներկայացնի երկուշաբթի կայանալիք համաժողովի ընթացքում։ 

Մասնավորապես, IPhone-ի և iPad-ի նոր տարբերակները կներառեն այնպիսի գործառույթներ, որոնք կդյուրացնեն մի քանի ծրագրերի հետ աշխատանքը, թույլ կտան ավելի լավ կառավարել ծանուցումները և տեսնել, թե երրորդ կողմի ծրագրերը ինչ տեղեկություններ են հավաքագրում օգտատիրոջ մասին։ 

Բացի այդ, սարքավորումների սեփականատերերը կկարողանան հատուկ կարգավիճակ սահմանել («մեքենա վարելիս», «աշխատավայրում», «քնած եմ», «չխանգարել»), որի շնորհիվ հնարավոր կլինի կառավորել էկրանին հայտնվող ծանուցումները։ Կավելացվի նաև հաղորդագրություններին ավտոմատ պատասխանելու կամ ինքնապատասխանիչի գործառույթը:

Փոփոխությունների կենթարկվի նաև Messages հավելվածը: Գործակալությունը նշում է, որ նորամուծությունները թույլ կտան մեսենջերին «մերձենալ» Facebook Messenger-ին և WhatsApp-ին, սակայն, թե ինչ գործառույթներ կավելացվեն հավելվածին, դեռ հայտնի չէ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում