Էրդողան-Բայդեն հանդիպումից առաջ Սպիտակ տունը հայտարարությամբ է հանդես եկել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ հունիսի 14-ին կայանալիք հանդիպմանն ընդառաջ Սպիտակ տունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, փոխանցում է Ermenihaber-ը։
Հայտարարության մեջ անդրադարձ է կատարվել սպասվելիք հանդիպման օրակարգին։
ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նշել է, որ երկոի երկրների առաջնորդները հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկելու են Միջերկրական ծովի արևելքին, Սիրիային, Իրանին, Լեռնային Ղարաբաղին (Արցախ) առնչվող հարցեր։
Հանդիպումը նախատեսվում է անցկացնել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում։
Էրդողանը և Բայդենն անդրադառնալու են նաև ԱՄՆ-Թուրքիա երկկողմ հարաբերություններին։
Կարծիքներ