Քնի պակասը նվազեցնում է պատվաստումների արդյունավետությունը
Քնի պակասը կարող է ազդել պատվաստումների ազդեցության վրա: Մասնավորապես՝ քնի հետ կապված խնդիրները կարող են վնասել իմունային համակարգը, այդ մասին հայտնել է Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի քնի բժշկության բաժնի ղեկավար, բժիշկ-սոմնոլոգ Միխայիլ Պոլուեկտովը:
Կան բազմաթիվ ուսումնասիրություններ, որոնք ապացուցում են, որ քնի պակասը էապես մեծացնում է վարակի վտանգը: «Սա նշանակում է, որ ուղղակի կապ կա քնի և իմունային համակարգի միջև: Քնի ընթացքում իմունիտետն ուժեղանում և վերականգնվում է:
Կարծիքներ