Պաղեստինի կառավարությունը առողջապահական օգնություն է խնդրում աշխարհի երկրներից
Ավելի քան 50 հազար բնակիչ Գազայի հատվածում զրկվել է տանիքից իսրայելական բանակի հասցրած ավիահարվածների հետևանքով, հաղորդում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը:
Ավելի վաղ Իսրայելի կառավարության մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ Իսրայելի անվտանգության հարցերով նախարարը միաձայն ընդունեց երկկողմանի կրակի դադարեցման Եգիպտոսի առաջարկը:
«Իսրայելական զավթիչների ագրեսիան անպաշտպան քաղաքացիների դեմ տանիքից զրկել է 50.000 քաղաքացու, որոնք տեղավորվել են ժամանակավոր կացարաններում: Այն պայմանները, որոնցում այժմ գտնվում են տարեց մարդիկ, կանայք ու երեխաներ, քրոնիկ հիվանդներ, չեն կարող չանդրադառնալ նրանց առողջության վրա»,- հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը:
Բացի դրանից՝ նախարարությունը դիմել է աշխարհի երկրներին՝ Գազայի հատվածում 46.6 մլն դոլարի անհետաձգելի առողջապահական օգնություն հասցնելու խնդրանքով:
Կարծիքներ