Լևոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց քառորդ եզրափակիչ առաջին հանդիպումը. Goldmoney Asian Rapid

Լևոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց քառորդ եզրափակիչ առաջին հանդիպումը. Goldmoney Asian Rapid

Լևոն Արոնյանն ոչ-ոքի խաղաց Արջուն Էրիգայշիի հետ` Goldmoney Asian Rapid առցանց անցկացվող արագ շախմատի քառորդ եզրափակիչ առաջին մրցամարտում:

Առաջին պարտիայում կողմերը հաշտություն կնքեցին, երկրորդում հաղթեց հնդիկ շախմատիստը, իսկ երրորդում` մեր գրոսմայստերը: Չորրորդ պարտիայում շախմատիստները կրկին կիսեցին միավորը:

Այդպիսով, առաջին մրցամարտում գրանցվեց մարտական ոչ-ոքի` 2:2: Վաղը կկայանա երկրորդ մրցախաղը: Հաղթողը կմտնի կիսաեզրափակիչ, իսկ ոչ-ոքիի դեպքում ուժեղագույնը կորոշվի թայ-բրեյքում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում