ԵՏՀ Կոլեգիայի նախագահի օգնականն անդրադարձավ ԵԱՏՄ դիտորդ երկրների` անդամ դառնալու գործընթացին

ԵՏՀ Կոլեգիայի նախագահի օգնականն անդրադարձավ ԵԱՏՄ դիտորդ երկրների` անդամ դառնալու գործընթացին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան դեռ վաղ է համարում ԵԱՏՄ դիտորդ երկրներ Մոլդովայի, Կուբայի և Ուզբեկստանի` կառույցի անդամ դառնալու մասին խոսելը: Այս մասին Մալկինան ասաց միջկառավարական նիստից հետո կազմակերպված առցանց ասուլիսի ընթացքում:

«Երեք երկրները դիտորդ են, դեռ վաղ է անդամության մասին խոսելը: Այսօր միջկառավարական խորհրդի նիստի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ Մոլդովայի վարչապետի պաշտոնակատարը, Կուբայի և Ուզբեկստանի վարչապետները: Նրանից յուրաքանչյուրը կարևորեց ԵԱՏՄ-ին առավելագույնս ինտեգրման անհրաժեշտությունը: Մենք այժմ ակտիվորեն աշխատում ենք այդ երկրների հետ համագործակցության ճանապարհային քարտեզների մշակման շուրջ»,- ասաց Մալկինան:

Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է՝ օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ և հիմնադրված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով, որը ստորագրվել է  2014թ. մայիսի 29-ին Աստանայում: 2013թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանը հայտարարել է Մաքսային միություն մտնելու, այդ նպատակներով անհրաժեշտ գործնական քայլեր ձեռնարկելու, իսկ այնուհետև՝ Եվրասիական տնտեսական միության կազմավորմանը մասնակցելու Հայաստանի Հանրապետության որոշման մասին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում