Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին:
Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ՍԴՀԿ-ի միջև ձևավորված երկխոսությունը և կարևորել պարոն Սարաֆյանի այցը Հայաստան, ինչը հնարավորություն է տալիս տեղում քննարկել տեղի ունեցող գործընթացները:
Համբիկ Սարաֆյանը նշել է, որ ՍԴՀԿ-ն կիսում է ՀՀ կառավարության խաղաղության օրակարգը, մարտահրավերները հաղթահարելուն միտված քայլերը, ինչպես նաև վարվող արտաքին քաղաքականությունը:
Զրուցակիցները քննարկել են արտաքին և ներքին քաղաքականությանը, ինչպես նաև ՀՀ կառավարության ծրագրերին վերաբերող հարցեր:
Կարծիքներ