G7-ի արտգործնախարարները մարտի 17-ին առցանց հանդիպում կանցկացնեն
Հինգշաբթի օրը Յոթնյակի (G7) երկրների արտգործնախարարությունների ղեկավարները կանոնավոր առցանց բանակցություններ կանցկացնեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի ԱԳՆ-ն։
ՏԱՍՍ-ին հասած փաստաթղթի համաձայն՝ հանդիպմանը ճապոնական կողմի անունից կմասնակցի Ճապոնիայի արտգործնախարար Յոշիմասա Հայաշին։ Ընդգծվում է, որ առաջիկա բանակցություններում կողմերը նախատեսում են քննարկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, կարծիքներ փոխանակել հետագա գործողությունների շուրջ և ամրապնդել համագործակցությունը G7-ի շրջանակներում։
Կարծիքներ