Ճապոնիան Չինաստանի ռազմական հզորության ամրապնդումը համարել Է «անհանգստություն հարուցող»

Ճապոնիան Չինաստանի ռազմական հզորության ամրապնդումը համարել Է «անհանգստություն հարուցող»

Ճապոնիան Չինաստանի ռազմական հզորության աճը համարել Է «անվտանգության ապահովման տեսակետից մեծ անհանգստություն հարուցող տարածաշրջանում եւ աշխարհում»: Այդ մասին ասվում Է երկրի ԱԳ նախարարության՝ ապրիլի 27-ին հրապարակված 2021 թվականի «Դիվանագիտության կապույտ գրքում» (փաստորեն ընդգրկում Է 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակաշրջանը):

Ճապոնիան ուշադիր հետեւում Է Չինաստանի ռազմական հզորության աճին եւ արագ արդիականացմանը, այն բանին, թե ինչպես Է նա դիրքեր զբաղեցնում նոր բնագավառներում՝ կիբեռտարածությունում, տիեզերքում եւ ռադիոԷլեկտրոնային պայքարի ոլորտում: Չինաստանի ռազմական հզորության ամրապնդումը, թափանցիկության բացակայության դեպքում, Հարավ-չինական եւ Արեւելա-չինական ծովերում միակողմանի կարգով ստատուս-քվոն փոխելու փորձեր են, ինչպես նաեւ ռազմական գործունեության ակտիվացումն անվտանգության ապահովման տեսակետից մեծ անհանգստություն Է առաջացնում տարածաշրջանում, ներառյալ Ճապոնիան, եւ աշխարհում»,-ասվում Է փաստաթղթում:

Բացի այդ, «Դիվանագիտության կապույտ գրքում» առաջին անգամ չինական պարեկանավերի հաճախ հայտնվելը Սենկակու կղզու (չինական անվանումը՝ Դյաոյույդաո) շրջանում որակվել Է որպես միջազգային իրավունքի խախտում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում