Թուրքիայում կալանքից ազատ է արձակվել ադրբեջանցի միլիարդատերը

Թուրքիայում կալանքից ազատ է արձակվել ադրբեջանցի միլիարդատերը

Թուրքիայում կալանավորված ադրբեջանցի խոշոր գործարար, միլիարդատեր Մուբարիզ Մանսիմով Գուրբանօղլուն ազատ է արձակվել: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը։

Ինչպես փոխանցում է Ermenihaber.am-ը, նա մեղադրվում էր Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական շարժման հետ կապեր ունենալու մեջ։

Գուրբանօղլուն դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման։ Գործարարի նկատմամբ սահմանվել է դատական վերահսկողություն։
«Forbes»-ը 2015-ին Գուրբաօղլուի կարողությունը գնահատել էր 1.3 մլրդ դոլար: Նա աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում 1415-րդն է:

Մանսիմովին է վերագրվում նաև 21.2 մլն դոլարի փոխանցումն Էրդողանի ընտանիքին, ինչպես նաև Մեն կղզում գրանցված ընկերության հետ կապեր ունենալը, որը պատկանում է Էրդողանի աներորդուն և վերջինիս որդուն:

Գործարարը 25 մլն դոլարի նավթային լցանավ է նվիրել Էրդողանի ընտանիքին օֆշորային գաղտնի համաձայնագրի շրջանակում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում