Լատվիայում հանվել է առողջապահական համակարգում հայտարարված արտակարգ դրությունը
Լատվիայում 2020 թվականի դեկտեմբերից առողջապահական համակարգում կորոնավիրուսի հետևանքով հայտարարված արտակարգ դրությունը կհանվի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է հանրապետության առողջապահության նախարարությունը:
Նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ նման որոշում է կայացվել՝ հաշվի առնելով երկրում էպիդեմիոլոգիական իրավիճակի բարելավումը և կորոնավիրուսով վարակված հիվանդների թվաքանակի նվազումը:
Լատվիայում կորոնավիուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի մարտի 2-ին: Ընդհանուր առմամբ վարակվել է 137 հազար 429 մարդ, 2513-ը մահացել են: 2020 թվականի դեկտեմբերի 28-ից սկսվել են պատվաստումները, մինչև հիմա պատվաստման առաջին դեղաչափը ստացել է բնակչության 31.6 տոկոսը, իսկ երկու դեղաչափ՝ 28.2 տոկոսը:
Կարծիքներ