Այսօր մրցագորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ. Մ18 ԵԱ

Այսօր մրցագորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ. Մ18 ԵԱ

Այսօր Բուլղարիայի Սամոկով քաղաքի «Արենա Սամոկով» մարզահամալիրում կշարունակվի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Մրցագորգ դուս կգան հունահռոմեական ոճի մինչև 48, 55, 65, 80 և 110 կգ քաշային կարգի ըմբիշները: Ըստ քաշային կարգերի՝ Հայաստանը կներկայացնեն Արմեն Գևորգյանը, Արմեն Սուքիասյանը, Աշոտ Խաչատրյանը, Սևակ Բաղրամյանը և Լյովա Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ազատ ոճայինների առաջնությունում փայլուն էր հանդես եկել Հայաստանի հավաքականը, որը նվաճելով 2 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ, երկրորդ տեղն էր զբաղեցրել թիմային հաշվարկում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում