Ամերիկացի Թրեւոր Ռիդը փոխանակվել է ռուս օդաչու Յարոշենկոյի հետ

Ամերիկացի Թրեւոր Ռիդը փոխանակվել է ռուս օդաչու Յարոշենկոյի հետ

Ռուսաստանցի Կոնստանտին Յարոշենկոյին հաջողվել է փոխանակել Ռուսաստանում դատապարտված ԱՄՆ քաղաքացի Թրեվոր Ռիդի հետ, հայտնում է  ՌԴ ԱԳՆ-ն, փոխանցում է Ռիա Նովոստին։

 

«Երկարատև բանակցային գործընթացի արդյունքում 2022 թվականի ապրիլի 27-ին տեղի ունեցավ Թրևոր Ռոուդի Ռիդի փոխանակումը Ռուսաստանի քաղաքացի Կոնստանտին Յարոշենկոյի հետ, որը 2010 թվականին ամերիկյան դատարանի կողմից դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման», - հայտնել են նախարարությունից։


Ռիդին տեղափոխել են «Վնուկովո» օդանավակայան, որտեղից նա մեկնել  է ԱՄՆ։


Յարոշենկոյին, ում ամերիկյան դատարանը մեղավոր է ճանաչել թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ, ձերբակալվել է 2010 թվականի մայիսին Լիբերիայում և տեղափոխվել ԱՄՆ։ Նշվում է, որ  ԱՄՆ առաքելությունն այդ մասին չի հայտնել ՌԴ հյուպատոսությանը։

 

Յարոշենկոյի խոսքով՝ Լիբերիայում ձերբակալությունից հետո նրան խոշտանգել են՝ ծեծել են, զրկել են քնից ու սովի ենթարկել։
Դատավարության ժամանակ Յարոշենկոն իրեն մեղավոր չի ճանաչել։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում