Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպմանը

Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպմանը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին նա ասել է հունիսի 15-ին Ժնև ժամանելուց հետո։

«Ես միշտ պատրաստ եմ»,- ընդգծել է Բայդենը՝ ի պատասխան այն հարցի, թե պատրա՞ստ է արդյոք նա Պուտինի հետ բանակցություններին։

Նշենք, որ Բայդենի և Պուտինի հանդիպումը տեղի կունենա վաղը՝ հունիսի 16-ին, Շվեյցարիայում:

Հիշեցնենք, որ Բայդեն-Պուտին բանակցությունները կտևեն մինչև 5 ժամ։ Ռուս-ամերիկյան գագաթնաժողովը բաղկացած կլինի տարբեր ձևաչափերից և մի քանի անգամ կընդմիջվի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում