ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում Թուրքիա են մեկնել նաև Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյան

ՀՀ վարչապետի պատվիրակության կազմում Թուրքիա են մեկնել նաև Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Թուրքիա են մեկնում արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը և այլ պաշտոնյաներ։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի ստորագրած որոշումից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հրավերով հունիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա: Վարչապետը նշել էր, որ այցի օրակարգի վերաբերյալ կլինի համատեղ հայտարարություն:

Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդգծել էր, որ վարչապետի այցը Թուրքիա պատմական է, որովհետև ՀՀ ղեկավարն առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու:

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել էր, որ Թուրքիայում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպում նախատեսված չէ։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում