Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև տնտեսական երկխոսության ընդլայնման և փոխգործակցության հնարավորությունները

Քննարկվել են Հայաստանի և Լատվիայի միջև տնտեսական երկխոսության ընդլայնման և փոխգործակցության հնարավորությունները

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Լատվիայի նորանշանակ դեսպան Էդիտե Մեդնեին: Այդ մասին նախարարը գրել է Ֆեյսբուքի իր էջում:

«Հանդիպման ընթացքում դեսպանի հետ քննարկել ենք Հայաստանի և Լատվիայի միջև տնտեսական երկխոսության ընդլայնման կարևորությունը, նաև անդրադարձել ենք գյուղատնտեսության ոլորտում ակտիվ փոխգործակցության հնարավորություններին։

Կարևոր է, որպեսզի Լատվիայի գործարար շրջանակներն ավելի տեղեկացված լինեն Հայաստանում առկա տնտեսական ներուժի ու տնտեսական գործընթացների վերաբերյալ»,- նշել է Քերոբյանը:

Հանդիպման ընթացքում կողմերն  անդրադարձել են նաև հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում