Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը հնդիկ գործընկերոջ հետ կքննարկի պաշտպանական ոլորտում համագործակցության ամրապնդման հարցը

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը հնդիկ գործընկերոջ հետ կքննարկի պաշտպանական ոլորտում համագործակցության ամրապնդման հարցը

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հինգշաբթի կայցելի Հնդկաստան և կհանդիպի իր գործընկեր Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ՝ քննարկելու երկու երկրների միջև պաշտպանական համագործակցության ամրապնդումը Ուկրաինայի իրադարձությունների համատեքստում: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է այցի նախօրեին ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Լոնդոնը շահագրգռված է Նոր Դելիի հետ պաշտպանության հետ կապված առևտուր զարգացնելու մեջ, ներառյալ՝ անվտանգության նորարարական տեխնոլոգիաները:

«Մեծ Բրիտանիայի և Հնդկաստանի միջև ավելի խորը կապերը կուժեղացնեն ինչպես գլոբալ, այնպես էլ հնդկախաղաղօվկիանոսյան անվտանգությունը և կստեղծեն նոր աշխատատեղեր երկու երկրներում: Սա էլ ավելի կարևոր է Ուկրաինա Ռուսաստանի չգրգռված ներխուժման համատեքստում և ընդգծում է ազատ ժողովրդավարությունների սերտ համագործակցության անհրաժեշտությունը: պաշտպանություն, առևտուր և կիբերանվտանգություն: Հնդկաստանը հզոր տնտեսական և տեխնիկական հիմքերով երկիր է և Բրիտանիայի լավ բարեկամը, և ես ցանկանում եմ մեր երկրների միջև էլ ավելի սերտ հարաբերություններ կառուցել», - ասում է Թրասը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում