Որքան մարդ է մասնակցել այսօր ընդդիմադիր երիտասարդների երթին
Այսօր՝ հունիսի 11-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը ժամը 19:00-ին, Երևանի Ֆրանսիայի հրապարակում հրավիրել էր երիտասարդների հավաք:
Ուժային աղբյուրների փոխանցմամբ՝ Ժամը 19:40-ի դրությամբ հանրահավաք-երթին մասնակցել է շուրջ 500-600 մարդ, գրում է «Հայկական ժամանակը»։
Ընդդիմադիր երիտասարդները երթով շարժվել են ՀՀ գլխավոր դատախազության շենք, այնտեղ հանդես եկել ելույթներով՝ ի պաշպանություն իրենց քաղաքական ընկերների, որոնք անցնում են տարբեր քրեական գործերով և կալանավորված են:
Կարծիքներ