Ասկերանի Խնածախ և Այգեստան համայնքներումի կիրականացվեն չպայթած զենք- զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

Ասկերանի Խնածախ և Այգեստան համայնքներումի կիրականացվեն չպայթած զենք- զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

Արցախում օրվա ընթացքում՝ մինչև ժամը 14:00-ն, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում պարբերաբար կիրականացվեն չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ: ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ պայթյունների ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում:

«Խնդրում ենք խուճապի չմատնվել: Պարզաբանումների և լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել ծառայության 911 ահազագման կենտրոն»,- ասված է հաղորդագրությունում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում