«Ռուսաստանը կարող է Ուկրաինա ներխուժել ցանկացած օր»․ Ջեյք Սալիվան
![«Ռուսաստանը կարող է Ուկրաինա ներխուժել ցանկացած օր»․ Ջեյք Սալիվան](https://freenews.am/uploads/images/image_750x_6200cb5bef25b.jpg)
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ABC News-ին տված հարցազրույցում հայտնել է, որ ռուսական զորքերի ներխուժումն Ուկրաինա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի։
«Պատուհանը բացվել է։ Այժմ Ռուսաստանը կարող է Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ սկսել ցանկացած օր», – ասել է պաշտոնյան։
Ըստ Սալիվանի՝ կա՛մ դա կարող է տեղի ունենալ առաջիկա երկու շաբաթների ընթացքում, կա՛մ Ռուսաստանը դրա փոխարեն կնախընտրի դիվանագիտական ուղին։
Օրերս ամերիկացի պաշտոնյաները հայտարարել են, որ Ռուսաստանը հավաքել է ներխուժման համար անհրաժեշտ ուժերի 70 տոկոսը։
Միևնույն ժամանակ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Թվիթերի իր էջում կոչ է արել չհավատալ «ապոկալիպտիկ» կանխատեսումներին։
Կարծիքներ