Բարսելոնայում կազմի մեծ փոփոխություններ են սպասվում
«Բարսելոնան» ծրագրում է կազմի վերակազմավորում Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում` `«Բավարիայից» կրած ջախջախիչ պարտությունից հետո (2-8):
Ըստ Mundo Deportivo-ի՝ ակումբը անթույլատրելի է համարում միայն Լիոնել Մեսսիի, Ֆրենկի դե Յոնգի և Մարկ-Անդրե տեր Շտեգենի, ինչպես նաև թիմի երիտասարդ խաղացողներ Անսու Ֆատիի և Ռիկի Պուչի հեռանալը: Մնացած բոլոր խաղացողները կարող են լքել «Բարսելոնան»:
Այսպիսով, Լուիս Սուարեսը, ում պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականի ամռանը, Անտուան Գրիզմանը, Խորդի Ալբան, Իվան Ռակիտիչը, Սերխի Ռոբերտոն, Արտուրո Վիդալը և Նելսոն Սեմեդուն կարող են լքել «Բարսելոնան»:
Բացի այդ, Սամուել Ումտիտին և Օուսմանե Դեմբելեն ևս կարող են լքել կատալոնական ակումբը, քանի որ նրանք չափազանց հաճախ վնասվածքներ են ստանում:
Կարծիքներ