Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատվածում երթևեկությունը վերականգնվել է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված, որտեղ հեղեղումների հետևանքով ճանապարհը փլուզվել է։
Այս մասին ՀՀ վարչապետը տեսանյութ է տարածել «Ֆեյսբուքի» իր էջում, որտեղ նա ծանոթանում է աղետի պատճառով վնասված ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքների ընթացքին։
«Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է, լիցքի միջոցով ճանապարհային երթևեկությունը վերականգնվել է»,-հայտնել է վարչապետը՝ գրառմանը կից հրապարակելով տեսանյութը։
Կարծիքներ