Գողություն, սպանություն, ընտանեկան բռնություն. ոստիկանության 1-օրյա ամփոփագիրը

Գողություն, սպանություն, ընտանեկան բռնություն. ոստիկանության 1-օրյա ամփոփագիրը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 21-ից 22-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 50 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է 1-օրյա ամփոփագրերը.

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 16, խարդախության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 5-ական, ընտանեկան բռնության՝ 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2, սպանության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, ծեծի, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, փաստաթղթեր կեղծելու, սառը զենք կրելու և անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և կողոպուտի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում