Կրակոց Գյումրիում․ ձերբակալվել է 61-ամյա քաղաքացին
Փետրվարի 22-ին Շիրակի մարզի պարեկները Գյումրի քաղաքի Ղարսի խճուղում ծառայություն իրականացնելիս լսել են կրակոցի ձայն: Տարածքում կատարած շրջայցի արդյունքում ձերբակալել ու ոստիկանության Մուշի բաժին են տեղափոխել Գյումրիի 61-ամյա բնակչին:
Նրա մոտ գործարանային համարներով հրազեն է եղել՝ լիցքավորված 4 փամփուշտով: Տղամարդու հայտնածով՝ կրակոցն արձակել էր թափառող շներին վախեցնելու համար։ Հրազենի օրինականությունը ստուգվում է։ Դեպքի հանգամանքները պարզվում են Շիրակի մարզային քննչական վարչությունում։
Կարծիքներ