Ռուսաստանում անտառային հրդեհների տարածքը օրական ավելացել է գրեթե 2,5 անգամ

Ռուսաստանում անտառային հրդեհների տարածքը օրական ավելացել է գրեթե 2,5 անգամ

Ռուսաստանի մարզերում օրական ակտիվ անտառային հրդեհների տարածքն ավելացել է գրեթե 2,5 անգամ՝ մինչև 2907 հեկտար, ՏԱՍՍ֊ի փոխանցմամբ՝ հինգշաբթի հայտնել է Ավիալեսոոխրանայի դաշնային ծառայության մամուլի ծառայությունը։

Ապրիլի 27-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ի դրությամբ, Ռուսաստանի Դաշնության տարածքում 1063 հա տարածքում 13 անտառային հրդեհ է գրանցվել:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 1631 մարդ, 496 միավոր տեխնիկա և յոթ ինքնաթիռ։ Դիտարկմանը մասնակցում է ևս 33 ինքնաթիռ։

Հրդեհային սեզոնը բաց է Ռուսաստանի 72 սուբյեկտներում։ 30 մարզերում գործում է հատուկ հրդեհային ռեժիմ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում