ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ ապրիլի 27-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 3.16 դրամով և կազմել 459.98 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 7.15 դրամով և կազմել 487.90 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.07 դրամով և կազմել 6.32 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 9.72 դրամով և կազմել 579.07 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 50.55 դրամով և կազմել 28166.56 դրամ: Արծաթի գինն աճել է 1.38 դրամով և կազմել 351.53 դրամ: Պլատինի գինը չի փոխվել և կրկին կազմել է 16414.1 դրամ:
Կարծիքներ