Պերու-Էկվադոր սահմանին 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Պերու-Էկվադոր սահմանին 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Երկուշաբթի օրը Պերուի և Էկվադորի սահմանին 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։

Նրա խոսքով՝ էպիկենտրոնը գտնվել է Էկվադորի Մակաս քաղաքից (Մորոնա Սանտյագո նահանգ) 216 կմ դեպի արևելք, որտեղ ապրում է մոտ 20 հազար մարդ։ Օջախը գտնվել է 143 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում