Իրանը մեկ շաբաթվա ընթացքում կսկսի COVID-19-ի դեմ «Ռեմդեսիվիր» պատրաստուկի արտադրությունը
Իրանի ընկերությունները հաջորդ շաբաթ կսկսեն «Ռեմդեսիվիր» պատրաստուկի արտադրությունը, որը պետք է օգնի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի գործում: Հուլիսի 15-ին այդ մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Սայիդ Նամաքին՝ տեղեկացնում է TASS-ը:
«Այսօրվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարի համար արդյունավետ և ստուգված պատրաստուկ չկա, սակայն Եվրոպայում և Ամերիկայում հիվանդներին «Ռեմդեսիվիր» են նշանակում»,- մեջբերում է նրա խոսքը IRNA գործակալությունը:- Այժմ երկրում այն բավականաչափ քանակությամբ կա, իսկ հաջորդ շաբաթվանից մենք կսկսենք դրա արտադրությունը»:
Նախարարի խոսքով՝ Իրանում նոր սահմանափակումներ են հայտարարվել, և եթե դա արդյունք չտա, ապա դրանք կընդլայնվեն: Հուլիսի 15-ին ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ երկրում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքը: Կորոնավիրուսի հետ կապված իրադրության սրման ֆոնին Իրանի իշխանությունները հուլիսի 5-ից սահմանել են դիմակների պարտադիր կրում հասարակական վայրերում, Թեհրանում մեկ շաբաթով դադարեցված է լողավազանների և մարզական ակումբների աշխատանքը:
Կարծիքներ