Առաջին անգամ Նյու Յորքի ոստիկանապետը կին կդառնա
Աֆրոամերիկացի Քիշանթ Սյուելը կգլխավորի Նյու Յորքի ոստիկանությունը՝ այդպիսով դառնալով քաղաքի առաջին կին իրավապահը, հաղորդում է New York Post-ը։
Ըստ թերթի տվյալների՝ Սյուելի թեկնածությունը հաստատել է Նյու Յորքի ընտրված քաղաքապետ Էրիկ Ադամսը, ով 22 տարի աշխատել է մեգապոլիսի ոստիկանությունում։ Ադամսի խոսքով՝ Սյուելն ապացուցել է, որ հանցագործության դեմ պայքարող է, ով ունի փորձ եւ էմոցիոնալ ինտելեկտ, որպեսզի ապահովի Նյու Յորքի բնակիչների անվտանգությունն ու արդարությունը։
Իր հերթին, 49-ամյա նոր ոստիկանապետն ասել է, որ «ամենայն լրջությամբ է ընդունում նշանակումն ու դրա պատմական կարեւորությունը»։
Կարծիքներ