Որքան հեռու կգնա Էրդողանը... «Հայաստանի Հանրապետություն»
«Այսօր առաջին անգամ երկար տասնամյակներ անց Սբ Սոֆիայի տաճարում կհնչի համընդհանուր ուրբաթօրյա աղոթքը (նամազ)։ Ի դեպ, նախկինում էլ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քայլեր էր ձեռնարկել թանգարանը մզկիթի վերածելու համար։
1934-ին քրիստոնեական տաճարը թանգարան դարձնելով ամրագրվեց կրոնների համերաշխությունը, իսկ այսօր Էրդողանը քաղաքական հայտ ներկայացրեց՝ ձեռնոց նետելով աշխարհին, հատկապես արեւմտյան քաղաքակրթությանը։ «Եթե ես չեմ կարող մտնել եվրոպական ընտանիք, ապա պետք է ոչնչացնել այն ամենն, ինչ սուրբ եւ թանկ է նրա համար»,- այսպես կարելի է բանաձեւել Էրդողանի ուղերձն աշխարհին։
Թուրքիայի քաղաքական, ռազմական, տնտեսական քաղաքականությունը Սիրիայում, Լիբիայում, Լիբանանում, Իրաքում, նաեւ Հունաստանի, Կիպրոսի նկատմամբ լիովին տեղավորվում է նեոօսմանյան արտաքին քաղաքականության շրջանակներում։ Էրդողանի հավակնություններն այլեւս դուրս են եկել տարածաշրջանային մակարդակից եւ կրում են քաղաքակրթական պայքարի բնույթ...»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ