Աթենքում հայտնաբերել են Հերմես աստծո հնագույն մարմարե քանդակի գլուխը

Աթենքում հայտնաբերել են Հերմես աստծո հնագույն մարմարե քանդակի գլուխը

Աթենքում հայտնաբերվել է Հերմես աստծո մարմարե քանդակի գլուխը, որը ստեղծվել էր մ.թ.ա. 4-րդ դարի վերջից մինչև 3-րդ դրի սկիզբն ընկած ժամանակահատվածում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հունաստանի մշակույթի և սպորտի նախարարությունը:

Գերատեսչության տվյալներով՝ Հերմեսի մարմարե գլուխը հայտնաբերվել է անցյալ ուրբաթ մայրաքաղաքում կոյուղու նոր ցանց կառուցելու նախագծի շրջանակներում իրականացվող պեղումների ժամանակ: Կառուցման աշխատանքներն իրականացվում են նախարարության հնությունների հարցերով տեսչության հսկողության ներքո:

Գերատեսչությունից նշում են, որ քանդակում Հերմեսը պատկերված է հասուն տարիքում: Ենթադրվում է, որ հայտնաբերված մարմարե գլուխը սյունաշարի մի մաս է կազմել:  

Հերմեսը հին հունական առասպելաբանության մեջ առևտրի և երջանկության, խորամանկության, երիտասարդության և ճարտասանության աստվածն է: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում