Թուրքիայում 1 ժամում 3 երկրաշարժ է գրանցվել
Հունվարի 21-ին Էգեյան ծովում, ներկայիս Թուրքիայի Իզմիր նահանգի Սեֆերիհիսար շրջանում, 4․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել՝ տեղեկացնում է ermenihaber. am-ը:
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ՝ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 02։37-ի սահմաններում։ Րոպեներ առաջ նույն շրջանում ևս 2 երկրաշարժ է գրանցվել՝ 3․9 և 3,6 ուժգնությամբ։ Երկրաշարժերը զգացվել են նաև Իզմիրին հարակից շրջաններում։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 6․91 կմ խորության վրա։
Թուրքիայի Քանդիլլի սեյսմիկ ծառայության տվյալների համաձայն՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4․7 բալ։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ նյութական և մարդկային կորուստներ չկան։
Կարծիքներ