Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն ու Ռեզա Արդաքանիանին հանդիպել են

Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն ու Ռեզա Արդաքանիանին հանդիպել են

Նոյեմբերի 21-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց ԻԻՀ էներգետիկայի նախարար և Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանին: Այս մասին տեղեկացրին Իրանում ՀՀ դեսպանությունից։

«Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի կողմից ընդունված ծրագրերի և միջոցառումների կատարման ընթացքը: Մասնավորապես, անդրադարձ եղավ գազի և էներգետիկայի ոլորտի համատեղ ծրագրերի իրականացմանը և մինչ 2020 թ. ավարտը կողմերի առաջիկա անելիքներին»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում