Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին

Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին: Հանդիպմանը մասնակցել են նաև Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և ՀԲ-ի Երևանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը:

ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում ՀԲ պատվիրակության անդամները ներկայացրել են Հայաստանի տնտեսության վրա տարածաշրջանային զարգացումների ազդեցության վերաբերյալ ՀԲ կողմից արված վերլուծությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել արդի մարտահրավերներին Հայաստանի տնտեսության դիմակայման ռիսկերի և հնարավորությունների շուրջ: Քննարկվել են ստեղծված իրավիճակի մեղմմանն ուղղված պետության կողմից իրականացվելիք հնարավոր միջոցառումները:

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար՝ կարևորելով Հայաստանի զարգացման գործընկերների հետ նմանատիպ քննարկումները՝ լավագույն փորձի և գիտելիքի փոխանակման տեսանկյունից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում