Փարիզում ֆերմերների բողոքի ցույցի ժամանակ նրանք ոտնահարել են ԵՄ դրոշը և դատապարտել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը
Փարիզում Էյֆելյան աշտարակի դիմաց գտնվող Champ de Mars-ում տեղի է ունեցել զանգվածային ցույց՝ ի պաշտպանություն ֆրանսիացի ֆերմերների և ընդդեմ ԵՄ քաղաքականության, հատկապես Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի տրամադրման:
Միջոցառման ավարտին, երբ բեմ բարձրացավ ակցիայի կազմակերպիչ, ֆրանսիական Patriots կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոտը, նրան ուղեկցում էին նախորդ բանախոսները, ովքեր ներկայացան որպես ֆերմերներ։ Նրանք դուրս բերեցին ԵՄ-ի մեծ դրոշը, որը հանդիսավոր կերպով պատռեցին, ապա տրորեցին ոտքերի տակ՝ ամբոխի բացականչությունների ներքո։
Կարծիքներ