«Լիվերպուլը» ռեկորդ է սահմանել

«Լիվերպուլը» ռեկորդ է սահմանել

Անգլիայի առաջնության 34-րդ տուրում «Բրայթոնի» նկատմամբ տարած հաղթանակի (3։1) շնորհիվ «Լիվերպուլը» սահմանել է Պրեմյեր լիգայի ռեկորդ։

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը Պրեմյեր լիգայի պատմության մեջ առաջինն է, որը կարողանում է 34 տուրում տանել 30 հաղթանակ։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլն» արդեն ապահովել է Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, որը չէր նվաճել 30 տարի։

«Լիվերպուլն» Անգլիայի 19-ակի չեմպիոն է։ Ավելի տիտղոսակիր է միայն «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 20։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում