Բելառուսի ՆԳՆ-ն հայտնել է, որ Ուկրաինայի հետ սահմանակից շրջաններում իրավիճակը հանգիստ է
Բելառուսի Բրեստի և Գոմելի շրջանների Ուկրաինայի հետ սահմանամերձ հատվածներում իրավիճակը հանգիստ է։ Այս մասին շաբաթ օրը լրագրողներին հայտնել է Բելառուսի ՆԳ նախարար Իվան Կուբրակովը։
Ավելի վաղ Կարմիր խաչի Բելառուսի մասնաճյուղի գլխավոր քարտուղար Դմիտրի Շևցովը հայտնել էր, որ իր գործընկերները շուրջօրյա աշխատում են անմիջապես Ուկրաինայի հետ սահմանին։ Ուկրաինայի տարածքից ժամանած որոշ քաղաքացիներ անցնում են տարանցիկ ճանապարհով, կանգ են առնում տաքանալու, ինչ-որ մեկը շարունակում է ճանապարհը դեպի ընկերներ, հարազատներ, բոլորին օգնություն է ցուցաբերվում։
Կարծիքներ